Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Գվարդիոլան վերադառնո՞ւմ է

Գվարդիոլան վերադառնո՞ւմ է
04.10.2012 | 16:33

Իտալական «Միլանի» շուրջ խոսակցությունները չեն դադարում: Մեկ ասում են, թե ակումբի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին մտադիր է թիմը վաճառելու, մեկ ասում են, թե պատրաստ է նոր գնումներ անելու: Ընդ որում, հիշատակվում է նաև «Բարսելոնի» նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի անունը: Corriere dello Sport-ի վկայմամբ, Իտալիայի նախկին վարչապետը պատրաստվում է արդեն իսկ այս ձմռանը հրավիրել լեգենդար մարզչին` նրան վստահելով ակումբի ողջ տրանսֆերային քաղաքականությունը: Որ գործարքը կայանալու դեպքում ֆուտբոլային աշխարհը կունենա նոր ծաղկում ապրող «Միլան», թերևս ոչ մեկը չի կասկածում, սակայն շրջանառվող խոսակցությունների մեջ ամենագլխավոր գործոնը կա և շարունակում է մնալ Պեպ Գվարդիոլան: Արդյո՞ք ֆուտբոլից ունեցած նրա հոգնությունն անցել է, նաև պատրաստ է մի նոր «Բարսելոն» երկնելու:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4958

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ